19
04, 2012

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, և մեր երկիրը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղկացուցիչ:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը նշել է, որ ԱԷՄԳ-ն և Հայաստանը ունեն միասնական նպատակ՝ դա գործող կայանի անվտանգության միջոցառումների շարունակական ամրապնդումն է և նոր կայանի կառուցման շուրջ սերտ համագործակցությունը:

← Վերադառնալ