Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
19
04, 2012
Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2011թ. գիտական գործունեության արդյունքներն ու ներկայացվել են գիտության ասպարեզում առկա խնդիրները և գիտության զարգացման առաջնահերթությունները: Ժողովի մասնակիցներն այնուհետ քննարկել են հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները: