10
04, 2012

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային:

Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը՝ դիտելով այն իր՝ որպես երկրի նախագահի և իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնային նպատակ:

ՀՀԿ նախագահը գոհունակությամբ է խոսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությամբ ընտրական գործընթացների կազմակերպման, դիտարկման և Հայաստանում ժողովրդավարական շարունակական բարեփոխումների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

← Վերադառնալ