Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
02, 2012
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Զուբկովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Զուբկովին:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու երկկողմ ձգտումը շատ լավ մթնոլորտ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նախագահի խոսքով, երկու երկրների միջև տարեցտարի աճում է ապրանքաշրջանառությունը, մեծանում է ռուսական կապիտալով համատեղ ձեռնարկությունների քանակը, ավելի բազմազան է դառնում հումանիտար համագործակցությունը:
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալը նշել է, որ 2008 թվականին Հայաստան կատարած իր նախորդ այցից հետո՝ անցած չորս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի սերտացել և ջերմ են դարձել: Դրանք, Վիկտոր Զուբկովի խոսքով, ամրապնդվել են նաև բարձր մակարդակի փոխայցելություններով, այդ թվում՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անցյալ տարվա հոկտեմբերին ՌԴ կատարած պետական այցով: Վիկտոր Զուբկովը հավաստիացրել է, որ երկու երկրների կառավարություններն ակտիվ աշխատանք են իրականացնում այդ փոխայցելությունների ընթացքում ՀՀ և ՌԴ նախագահների կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:
Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի համանախագահների հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ Երևանում:
Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցության զարգացումը գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում: