27
01, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինին

album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինին:

Հանդիպմանը երկուստեք քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ընդգծվել է տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում:

«Մենք ցանկանում ենք բոլոր ոլորտներում շարունակաբար ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այժմ, երբ մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների և նրա ժողովրդի հանձնառությունը Հայաստանի անկախության, բարեկեցության և հաջողության նկատմամբ մնում է նույն բարձր մակարդակի վրա, ինչպիսին եղել է»,-ասել է Էրիկ Ռուբինը:



← Վերադառնալ