Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
01, 2012
Սոչիում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Նախագահներ Սարգսյանը և Մեդվեդևը հանդիպման ժամանակ քննարկել են առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են համագործակցության 2011թ. արդյունքներին ու երկկողմ կապերի առավել ամրապնդմանն ուղղված զարգացման հետագա ծրագրերին:
«Հարգելի՛ Սերժ Ազատի, մեզ մոտ արդեն բարի ավանդույթ է ձևավորվել ձմռանը Սոչիում, լեռներում հանդիպել: Եվ ես դա խորհրդանշական եմ համարում: Մենք այժմ կքննարկենք հայ-ռուսական փոխգործակցության ընթացիկ վիճակը, կխոսենք այն մասին, թե ինչպես ավարտվեց անցած տարին: Այն վատ չի ավարտվել և՛ առևտրաշրջանառության, և՛ մեր համագործակցության տարբեր տեսանկյուններից՝ սկսած տնտեսականից, վերջացրած ռազմատեխնիկականով: Եթե խոսելու լինենք ապագայի մասին, ապա բացի ավանդական բիզնեսի զարգացումից, որն առանց այդ էլ ներթափանցում է հայ-ռուսական փոխգործակցության ամբողջ դաշտը, անհրաժեշտ է մտածել խոշոր նախագծերի մասին:
Երկկողմ հարաբերություններից բացի, առաջարկում եմ քննարկել տարածաշրջանային խնդիրներ: Կյանքը բավականաչափ բարդ է, կան մի ամբողջ շարք ոչ դյուրին մարտահրավերներ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Հետո մենք Ձեզ հետ կշարունակենք տարածաշրջանային շատ բարդ խնդիրներից մեկի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի քննարկումն արդեն մեր ադրբեջանցի գործընկերոջ ներկայությամբ:
Սրտանց ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել Սոչիում»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ հրավերքի և այն ջանքերի համար, որ ՌԴ նախագահը ներդնում է ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ:
«Այս հանդիպումներն իսկապես դարձել են ավանդական, դրանք շատ օգտակար են: Շնորհակալություն Ձեզ այն ջանքերի համար, որոնք Դուք ներդնում եք ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ: Իրոք, և՛ այս հանդիպումները, և՛ Ձեր ջանքերը, և՛ այն ժամանակը, որ Դուք հատկացնում եք այս խնդրի լուծմանը, թույլ են տալիս Հարավային Կովկասում ունենալ քիչ թե շատ վերահսկելի իրադրություն: Դրա համար էլ դրանք շատ օգտակար են, և, բնականաբար, սա լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ հարցերը:
Ես լիովին կիսում եմ այն տեսակետը, որ անցած տարին մենք վատ չենք ավարտել: Ամեն դեպքում, մոտավորապես 15 տոկոս աճել է առևտրաշրջանառությունը: Դա էական է: Շնորհակալություն մեծ նախագծեր քննարկելու պատրաստակամության համար: Մեզ համար դա շատ կարևոր է»,- ՌԴ նախագահին ասել է Սերժ Սարգսյանը: