Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
29
12, 2011
Սերժ Սարգսյանը ամանորյա ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց գալիք տոների կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ 2012 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զարգացման և առաջընթացի տարի: Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաև անցնող 2011 թվականին:
«2011 թվականը, ընդհանուր առմամբ, հաջող և արդյունավետ տարի էր ձեր աշխատանքի տեսանկյունից: Իմ տպավորությամբ անցնող տարում Հայաստանի լրատվամիջոցները ևս մեկ քայլ կատարեցին անաչառ տեղեկատվություն մատուցելու ճանապարհին: Ուրախ եմ, որ դուք հիմնականում ի զորու եղաք բավականին լայն ներկայացնելու մեր երկրում առկա հարուստ քաղաքական ներկապնակն ու խիստ մրցակցային միջավայրը, ինչպես նաև մեծ մասամբ կարողացաք խուսափել քաղաքական համառ պայքարի բութ և անիմաստ գործիք լինելուց:
Մեր երկրում լրատվամիջոցների գործունեության բնագավառում առաջընթացն իսկապես նկատելի է: Կարելի է արձանագրել քաղաքական մշակույթի փոփոխություն, որն արտացոլում է մեր հասարակության հասունությունը: Այնուամենայնիվ, դեռևս շատ վաղ է խոսել լուրջ հաջողությունների մասին և փոխադարձ շնորհավորանքներ հղելը, իրոք դեռևս վաղ է:
Առջևում կարևոր ժամանակաշրջան է: Խոսքս, բնականաբար, գալիք ընտրությունների մասին է: Յուրաքանչյուր հասարակության ժողովրդավարության մակարդակը հավաստելու ամենահնարավոր միջոցն այդ երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացի որակն է, որն արտացոլվում է նաև լրատվամիջոցների աշխատանքում:
Գալիք տարի բոլորս միասին պետք է հանձնենք այդ քննությունը Հայաստանի Հանրապետության համար: 2012 թվականին մենք` բոլորս միասին, պետք է ապացուցենք, որ կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ և նպատակադրումներ, սակայն կիսում ենք մեկ ընդհանուր արժեհամակարգ, որը հիմնված է օրենքի գերակայության, ազնիվ մրցակցության, արդար գործընթացի վրա: Այս արժեհամակարգի շրջանակներում պետք է լինենք համախոհներ, միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի հստակ գնահատել առկա խնդիրների իրական պատկերը:
Այդ արժեհամակարգը պահանջում է, որ միասին շարունակենք քարոզել քաղաքական հանդուրժողականություն և փոխադարձ հարգանք: Ընտրությունները թեժ քննարկումների շրջան են, սակայն հուսով եմ, որ կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը և պիտակավորումը չեն, որ պետք է ակտիվություն հաղորդեն քաղաքական կյանքին:
Այդ պատճառով օգտվում եմ այս առիթից և հորդորում լրատվական դաշտի բոլոր դերակատարներին լինել անաչառ և անկողմնակալ` գիտակցելով 2012 թվականին մեր երկրում սպասվող քաղաքական գործընթացների կարևորությունը:
2011 թվականը սովորական տարի չէր. լրացավ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսանամյակը, այնպես որ մենք այս օրերին նաև գնահատում ենք մեր անցած ճանապարհը:
Եկեք խոստովանենք, որ նոր տարվա գալստյան առիթով մեզ բոլորիս համակած ուրախության հետ մեկտեղ մեզանից յուրաքանչյուրն ունի նաև մտահոգություն, քանի որ դեռևս մեր երկիրն այնպիսին չէ, ինչպիսին կուզենայինք, որ լիներ:
Որքան էլ մեր խնդիրները պայմանավորված լինեն դժվար հաղթահարելի, օբյեկտիվ պատճառներով, միևնույն է, սոցիալական, իրավական կամ այլ բնույթի խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների համար իրավիճակի հիմնական մեղավորը մնում են իշխանությունները: Այո, անկախ ամեն ինչից, եթե կան չկարգավորված հարցեր, եթե կան արդարացի դժգոհություններ` կնշանակի իշխանությունները թերացել են: Եվ ամեն ինչի համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս մեր մասով` անկախ պաշտոնից կամ քաղաքական գաղափարական կողմնորոշումից:
Ես ընդունում եմ, որ մեր հայրենիքում նկատվող` դեռևս չլուծված բազում հարցեր կան, որոնք դժվարացնում են բոլորիս կյանքը կամ անհարմարություններ ստեղծում: Քաջ գիտակցում եմ դրանց հաղթահարման ճանապարհին իմ պարտականությունը, տեղն ու դերը՝ որպես Հանրապետության Նախագահ:
Միևնույն ժամանակ մենք չենք կարող չգիտակցել հասարակական հարաբերությունների որակը փոխելու խիստ անհրաժեշտությունը, այլապես հետևանքը թե՛ պետության, թե՛ հանրության համար կլինի անչափ ծանր: Եվ այս առումով մենք բոլորս միասին դեռ լուրջ անելիքներ ունենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ: