Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
12, 2011
Մոսկվայում Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին:
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարներն ընդունել են Հայտարարություն, որում հաստատել են իրենց մտադրությունն ուղղված՝ համագործակցության զարգացմանը և փոխըմբռնման ու փոխգործակցության ամրապնդմանը, մարդկանց կյանքի իրական բարելավմանը, նրանց բարեկեցության բարձրացմանն ու փոխադարձ շփման ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքից գործնական արդյունավետության բարձրացմանն աջակցելուն: Փաստաթղթում նշված են ԱՊՀ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ռազմավարական խնդիրները: Պատրաստակամություն է հայտնվել անել ամեն հնարավորը, որպեսզի ԱՊՀ-ն հետագայում ևս մնա կայունության և անվտանգության կարևոր գործոն, փոխշահավետ համագործակցության տարածք, կայուն քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և գիտատեխնիկական զարգացման տարածաշրջան:
ԱՊՀ երկրների ղեկավարները քննարկել են նաև 2012թ. ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Առանցքային է համարվել հատկապես կապի և տեղեկատվայնացման ոլորտներում փոխգործակցությունը: Որոշում է կայացվել ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունների դերի բարձրացման մասին ևս:
Ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան: