Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
12, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և «Ընկերությունների համաշխարհային խումբ» ընկերության նախագահ Ջոննի Հոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և բարոնուհու առաջարկով Հայաստան ժամանած չինական «Ընկերությունների համաշխարհային խումբ» ընկերության հիմնադիր և նախագահ դոկտոր Ջոննի Հոնին և փոխնախագահ Քիթ Բենեթին: Չինական «Ընկերությունների համաշխարհային խումբ»-ը, որպես վենչուրային կապիտալ թողարկող ընկերություն, որ տարբեր երկրներում ներդրումային ծրագրեր է իրականացնում, հետաքրքրված է նաև Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներով:
Հանդիպման ժամանակ բարոնուհի Քոքսը նշել է, որ իբրև Հայաստանի բարեկամ, շարունակում է իր հնարավորությունների չափով աջակցել մեր երկրին և ուրախ կլինի, եթե չինական այս ընկերությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային որոշակի ոլորտներում ներդրումներ կատարի:
Նախագահը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ Հայաստանի պետական մարմինները պատրաստ են քննարկելու և օժանդակելու «Ընկերությունների համաշխարհային խմբի» ներդրումային ծրագրերին:
Զրուցակիցներն անդրադարձել են հատկապես բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումային հնարավորություններին, որոնք վերոհիշյալ ընկերության հետաքրքրության շրջանակներում են և Հայաստանում համարվում են դինամիկ զարգացող ճյուղեր:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծելով, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում՝ մասնակցելով որոշակի ծրագրերի, և ուրախ կլինի դրանց շարքում «Ընկերությունների համաշխարհային խմբին» ևս տեսնելու: