Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
14
12, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի հոգևոր, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Միաբանության Մայրավանքում Նախագահը մոմ է վառել Հայաստանի Հանրապետության, հայկական սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, հպարտություն և մեծ պատիվ է այսօր Մխիթարյան միաբանության անդամների հետ Վենետիկում ազդարարել հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումների սկիզբը:
Նախագահն իր խոսքում բարձր է գնահատել Սուրբ Ղազար կղզում իր հայրենանվեր առաքելությունն իրականացնող Միաբանության նվիրյալների գործունեությունը՝ ընդգծելով որ նրանց շնորհիվ է երկար տարիներ այստեղից «լույս ճառագել», և այդ լույսը պետք է տարածել ու դրանից օգտվել: «Մենք չենք կարող համաշխարհային գործընթացներից մեկուսանալ, չենք կարող մեկուսացված ապրել այլ ժողովուրդներից, մենք պարտավոր ենք այս արագ փոփոխվող աշխարհում պահպանելով մեր ինքնությունը, տեղայնացնելով արագ փոփոխվող աշխարհի ընձեռած հնարավորությունները և փառք տալով մեր նախնիներին՝ մեր երիտասարդների մեջ ամուր պահել հայկական արմատները: Սա է մեր հիմնական խնդիրը, և կարծում եմ, որ հիմա, երբ համայն հայությունն ունի պատմական Հայրենիք, ունի պետականություն, այս խնդիրները շատ ավելի հեշտությամբ կարող են լուծվել»,-ասել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով հայ գրատպության 500-ամյակի միջոցառումներին՝ Նախագահը նշել է, որ այս տոնակատարությունը ոչ միայն հարգանքի տուրքն է մեր նախնիներին, այլ նաև մեծ և լավ հնարավորություն՝ ուրիշներին ցույց տալու մեր արժեքներն ու նաև այդ արժեքների նկատմամբ մեր հավատարմությունը:
«Մենք՝ որպես պետություն, որպես մեր ժողովրդի ներկայացուցիչներ, մշտապես պատրաստ ենք օժանդակելու Մխիթարյան միաբանությանը, բոլոր հայկական կազմակերպություններին և նրանց, ովքեր իրենց ավանդն են բերում Հայրենիքին և հայ-իտալական բարեկամությանը»,-նշել է Նախագահը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, շատերին է հետաքրքրում, թե ո՞րն է հայերի առանձնահատկությունը՝ արդյո՞ք աշխարհով մեկ տարածված սփյուռքը: Նախագահի համոզմամբ, հայի առանձնահատկությունն այն է, որ դարերի ընթացքում կարողացել է տեսնել և յուրացնել ամենայն առաջավորը: Եվ հենց դրանով է պայմանավորված աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը, շատ-շատ ժողովուրդներից առաջ այբուբեն, գիր, գրականություն, իսկ տպագրության գյուտից կարճ ժամանակ անց հայատառ գիրք ունենալը: Սերժ Սարգսյանը կարևորել է նախնիներից եկող ձիրքը, ջիղը երիտասարդներին փոխանցելը, որպեսզի սերնդեսերունդ կարողանան նույն կերպ շարունակել:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ տեղյակ է Միաբանության խնդիրներին, այդ թվում՝ գրադարանի թվայնացման խնդրին: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ գումարը կհատկացնի Միաբանությանն այդ խնդրի լուծման նպատակով: Նախագահը նշել է, որ արժեքավոր այդ գրադարանի պահպանման լավագույն ձևը թվայնացումն է, ինչպես արվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում:
Նախագահ Սերժ Սարգսյանը Վենետիկի «Կոռեր» թանգարանում մասնակցել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել ցուցահանդեսի կազմակերպմանը, այդ թվում՝ Իտալիայի Հանրապետության իշխանություններին, Վենետիկի տեղական իշխանությունների ղեկավարներին, բոլոր պետական պաշտոնյաներին և դիվանագիտական աշխատողներին, ցուցադրված մասունքները սրբորեն պահպանողներին և, իհարկե, աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկին՝ «Կոռեր» թանգարանին, այս մեծ և կարևոր գործն իրականացնելու համար:
Ցուցահանդեսից հետո Նախագահն այցելել է Վենետիկի Սան Մարկո տաճար, ունկնդրել հայ հոգևոր երաժշտության համերգ:
Ավելի ուշ Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք, որին կմասնակցեն «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ: