24
11, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

album picture
ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների ու զարգացման հայեցակարգային փաստաթղթեր:

← Վերադառնալ