Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
10
11, 2011
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆամ Սուան Շոնը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին, հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի խորացնել հարաբերությունները բարեկամ Վիետնամի հետ: Սերժ Սարգսյանը դեսպան Ֆամ Սուան Շոնի հետ քննարկել է երկկողմ կապերի ընդլայնման և համագործակցության զարգացման հնարավորությունները:
Զրուցակիցներն այդ առումով կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ աշխատանքը, տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունների զարգացման հետ միասին, իբրև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ, Ֆրանկոֆոն երկրների և նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում ակտիվ փոխգործակցությունը:
Վիետնամի դեսպանը նշել է, որ իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևորվում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը: Նրա խոսքով, Վիետնամում խորին հարգանքով ու երախտագիտությամբ են վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին, ում կողմից դեռևս խորհրդային ժամանակաշրջանից իր երկրին անհրաժեշտ աջակցություն և բարեկամական վերաբերմունք է ցուցաբերվել: