Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
04
11, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՎԶԵԲ փոխնախագահ Յան Ֆիշերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերին:
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Եվրոպական բանկի գործունեությունը, որն ուղղված է երկրի տնտեսական աշխուժության ապահովմանը և նպաստում է առաջընթացին:
Հանրապետության ղեկավարը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության խորացումը՝ հույս հայտնելով, որ բանկի փոխնախագահ Յան Ֆիշերի այցը ևս կնպաստի փոխգործակցության զարգացմանը:
Հանդիպման սկզբում ՎԶԵԲ փոխնախագահը նախ շնորհավորել է ՀՀ Նախագահին՝ Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակի առթիվ. «Սա նաև Եվրոպական բանկի հետ հաջող համագործակցության քսան տարին է: Այս քսան տարիների ընթացքում մենք ավելի քան 600 մլն եվրոյի ներդրում ենք կատարել Հայաստանում և ներգրավված ենք եղել ավելի քան 100 ծրագրում: Շատ դրական եմ գնահատում Հայաստանում վերջին ժամանակահատվածում իրականացված բարեփոխումները, որոնք նպաստում են երկրի տնտեսական բարեփոխումների առաջխաղացմանը և գործարար միջավայրի բարելավմանը»,-ասել է Յան Ֆիշերը:
ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել մեր երկրի համար եռամյա՝ 2012-2015թթ. ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման, համագործակցության առաջնահերթությունները քննարկելու համար: Նա վերահաստատել է բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և աջակցությունը բարեփոխումներին: