Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
14
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին: Ողջունելով նրանց` Նախագահը նշել է, որ 2011թ. ԱՊՀ-ի համար հոբելյանական է. բոլոր պետությունները տոնում են իրենց անկախության 20-ամյակը, ինչպես նաև միասին նշում՝ Համագործակցության ձևավորման 20-րդ տարեդարձը:
Հանրապետության ղեկավարի համոզմամբ, ԱՊՀ-ն անցած երկու տասնամյակի ընթացքում կայացել է իբրև ինքնատիպ տարածաշրջանային միջպետական կազմակերպություն` իր փոխգործակցության մեխանիզմներով, կանոնակարգող մարմիններով:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով, դարձել է գործուն և պետություններին մտահոգող շատ որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված մեխանիզմ: «Մենք կողմնակից ենք, որ համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում հետագայում էլ զարգանա: Օրակարգը, որը դուք քննարկել եք երևանյան խորհրդի այսօրվա նիստում և այն հարցերը, որոնք քննարկման արդյունքում լուծումներ են ստացել, մեզ համար ևս կարևոր են»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանդիպման մասնակիցները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի ուղղությամբ խորհրդի նիստում ընդունված որոշումները: Համագործակցության մասնակից պետությունների ՆԳ նախարարները կարևորել և արդյունավետ են համարել խորհրդի շրջանակներում իրականացվող աշխատանքը` այդ տեսանկյունից բարձր գնահատելով նաև Հայաստանի ոստիկանության ակտիվ գործունեությունը: