Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
13
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղար Ռոնալդ Քենեթ Նոբլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության` ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղար Ռոնալդ Քենեթ Նոբլին:
Ողջունելով հյուրին` Նախագահը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլոբալ առաքելությունը: «Մենք առանցքային ենք համարում Կազմակերպության դերը հանցավորության դեմ պայքարում, ուստի ցանկություն ունենք է´լ ավելի խորացնել մեր հարաբերությունները ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության հետ համատեղ աշխատանքը Հայաստանում դիտարկվում է նաև որպես մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռոնալդ Քենեթ Նոբլի անձնական ներդրումը ԻՆՏԵՐՊՈԼ-ի արդիականացման գործում:
ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը և ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ նրա կապող օղակ հանդիսացող Ազգային կենտրոնական բյուրոն մեծ հեղինակություն ունեն Կազմակերպությունում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարությանը` Ազգային կենտրոնական բյուրոյին մշտական աջակցության համար և ընդգծել, որ հանցավորության դեմ պայքարի գործում համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է: