Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
08
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Այբ» ավագ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում «Այբ» ավագ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Կրթական այս հաստատության կառուցումն սկսվել էր տասն ամիս առաջ և մշտապես գտնվել է Հանրապետության ղեկավարի ուշադրության կենտրոնում: Ավագ դպրոցը «Այբ կրթական հանգույց» դպրոցական ավանի ընդամենն առաջին բաղադրիչն է, որին, հիմնադիրների համոզմամբ, հաջորդելու են նոր ու ավելի հավակնոտ ծրագրեր. հաջորդաբար կառուցվելու են միջին և կրտսեր դպրոցները, մանկապարտեզը, եկեղեցին և համայնքային կենտրոնը, մեդիա արվեստների կենտրոնը, հանրային այգիներ և այլն: Ծրագրի հեղինակների ցանկությունն է, որ կրթական այս նոր միջավայրը, որտեղ ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները` իր նպաստը բերի հայկական կրթության մրցունակության բարձրացմանը:
«Այբ» ավագ դպրոցի բացման արարողությանը նշվել է, որ այն ծնվել է անընդհատ և արագորեն վերափոխվող աշխարհում` ուսյալ, սեփական ակունքներին հաղորդ և ապագայի պատասխանատվություն ստանձնող սերունդ ձևավորելու անհրաժեշտությունից և հավակնություն ունի դառնալ դարաշրջանին համահունչ դպրության կենտրոն:
Հանրապետության ղեկավարը նորաբաց դպրոցում շրջայցի ժամանակ ծանոթացել է կրթական հաստատության պայմաններին, զրուցել դպրոցի սաների, նրանց ուսուցիչների ու «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել կրթական հաստատությանը և ընդգծել, որ մեծ նվիրումով արվող այս կարևոր գործին մշտապես լինելու է իր աջակցությունը: