Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
08
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Հանդիպմանը ներկա են եղել Ազնավուրի իմպրեսարիո Լևոն Սայանը, ֆրանսիացի արվեստի գործիչներ Ժերոմ Ռևոնը և Ստեֆան Գատոն:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր մակարդակի վերջին փոխայցելություններին, որոնք, նրանց համոզմամբ, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ևս մեկ վկայություն են և նոր խթան կդառնան երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում Նախագահը Լևոն Սայանին է հանձնել նրան շնորհված ՀՀ պետական պարգևը` Պատվո շքանշանը, որ պարոն Սայանն ստացել էր դեռևս 2009 թվականին` հայ ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա ազգանպաստ գործունեության համար: Իսկ Ժերոմ Ռևոնին և Ստեֆան Գատոյին Հանրապետության ղեկավարը հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով արվեստի այս գործիչները պարգևատրվել էին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և հայ ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Նախագահը շնորհավորել է պարգևատրման կապակցությամբ և հանդիպման պատեհ առիթով մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել այն գործունեության համար, որը բարձր է գնահատվել Հայաստանում` ՀՀ պետական պարգևների արժանանալու հիմք դառնալով: