Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
10, 2011
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները երեկոյան զբոսնել են Հանրապետության հրապարակում
Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվին հնչող ֆրանսիական և հայկական երաժշտություն, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի կատարումներից: Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: