04
10, 2011

Պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին

Հոկտեմբերի 6-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երևանում Նիկոլա Սարկոզին Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաև Շառլ Ազնավուրի կեցավայրի բացմանը, ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը:

Քանդակը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը:

← Վերադառնալ