Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
04
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին:
Զրուցակիցները կարևորել են անցած հինգ տարիներին «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքը, որն ուղղված է հատկապես Հայաստանի գյուղական շրջաններում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, զարգացման և կենսական այլ խնդիրների լուծման միջոցով բազմաթիվ համայնքներում գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը: Նախագահը նշել է, որ տարեսկզբին ծրագրի մասին առիթ է ունեցել խոսելու նաև Հիմնադրամի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսի հետ հանդիպմանը, որի ժամանակ երկուստեք ընդգծվել է ծրագրի արդյունավետությունը:
ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը գոհունակությամբ է նշել, որ 25 երկրների շարքում, որտեղ Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում, Հայաստանը լավագույնն է իրագործման արդյունքներով: «Պարո´ն Նախագահ, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպել մի նախաձեռնության ավարտին, որի արդյունքներով բավարարված եմ: Սա իմ առաջին այցն է Հայաստան, և ես մեծապես տպավորված եմ այստեղ իմ տեսածով: Ես առիթ եմ ունենում շատ երկրներ այցելել և կարող եմ ասել, որ այստեղ տեսնում եմ մի երկիր, որը դինամիկ և հստակ ուղղությամբ է զարգանում»,-ասել է Փաթրիք Ֆայնը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրամադրված է համակողմանի զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և շարունակել արդյունավետ համագործակցությունը: Նախագահի խոսքով, ՀՄՀ ծրագրի շրջանակներում զգալի աշխատանք է իրականացվել, սակայն գյուղական շրջանների զարգացման համար դեռևս շատ անելիքներ կան, որի ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել ջանքերը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: