Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՉԺՀ կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ, այցելել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց և ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ-ի հետ հարաբերություններն ու շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ: Դեսպան Թիան Չանչունը և ՀՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, Հայաստանում չինական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրվածության հետ կապված հարցեր:
ՉԺՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահին` դեսպանատուն կատարած այցի և ջերմ բարեմաղթանքների համար: