Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
15
09, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նորակառույց հեծանվահրապարակի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ներկա է գտնվել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը:
Նոր հեծանվահրապարակի կառուցումն սկսվել է 2010թ. հունիսից: Բացման արարողությանը հաջորդած շրջայցի ժամանակ ներկայացվել է, որ Հայաստանի Հանրապետությունում հեծանվասպորտի զարգացման նպատակով իտալական «Ռենկո» ընկերության կողմից կառուցված 250մ երկարությամբ վազքուղով հեծանվահրապարակն իր ճարտարապետական լուծումներով համապատասխանում է միջազգային ժամանակակից չափանիշներին: Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար։ Հեծանվահրապարակում կարող են անցկացվել միջազգային մակարդակի մրցաշարեր և այլ միջոցառումներ: