Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
09, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի տրանսպորտի հարցերով նախարար Թիերի Մարիանիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի տրանսպորտի հարցերով նախարար Թիերի Մարիանիին:
Ընդգծելով որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ֆրանսիայի հետ բարեկամական կապերի խորացումն առանձնահատուկ տեղ է գրավում, Նախագահն այդ հանգամանքը պայմանավորել է թե՛ հայ-ֆրանսիական դարավոր հարաբերություններով, երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով ու Ֆրանսիայում առկա հայկական ստվար համայնքով, և թե՛ միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերակատարմամբ: Սերժ Սարգսյանի խոսքով, չափազանց մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը:
Հանրապետության ղեկավարն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Թիերի Մարիանիին՝ նրա հայանպաստ գործունեության համար:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ առաջիկայում նախատեսվող Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցելությունները կարևոր նշանակություն կունենան երկկողմ հարաբերությունների խորացման և առավել ամրապնդման համար: