07
09, 2011

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Նախագահը շնորհավորել է Ֆիլիպ Լեֆորին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա հարուստ դիվանագիտական փորձն ու մեր տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը օգտակար կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործում:

Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացումը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությունն ու փորձը:

← Վերադառնալ