06
09, 2011

Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի հետ

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին` անցած ավելի քան ութ տարիներին սերտ և արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի անձնական ներդրումը Հայաստան-Վատիկան հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին նաև հայագիտական գործունեության, հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթն աշխարհին ներկայացնելու անկեղծ ջանքերի համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում:

← Վերադառնալ