Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
05
09, 2011
Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ներկա գտնվել՝ Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյա հոբելյանին և արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին և շնորհավորել համակարգի բոլոր աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը տոնի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ համակարգում ներդրած անձնական մեծ ավանդի համար «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպության նախագահ, ֆրանսիացի հրշեջ-փրկարար Բերնար Ժաննինը՝ Պատվո շքանշանով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է ռադիոմոդեմային հեռակառավարվող գազագեներատորային շարժական կայանը, որը կիրառելի է կարկտի դեմ պայքարի, մառախուղի և ցածր ամպամածության ցրման, ինչպես նաև հորդառատ ու երկարատև տեղումների դադարեցման աշխատանքներում: Հատուկ փրկարարական ջոկատը ներկայացրել է ցուցադրական վարժանքներ:
Նախագահն այցելել է նաև նախարարության նորաբաց ճգնաժամային կառավարման կենտրոն և 911 ծառայության սրահ, որտեղ ներկայացվել են արտակարգ իրավիճակների կառավարման հնարավորությունները՝ ծրագրային արդիական լուծումներով:
Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև նախարարության նոր կառուցվող ինը հարկանի շենքի համար նախատեսվող աշխատանքային պայմաններին: