Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
07, 2011
Նախագահ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների և «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ: Այս տարի օլիմպիադային, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, մասնակցել են 11 երկրից ժամանած 128 պատանիներ և աղջիկներ:
Հանրապետության ղեկավարը ողջունել է օլիմպիադայի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին, շնորհավորել և հաջողություններ մաղթել հաղթողներին ու բոլոր մասնակիցներին: Նախագահը կարևորել է համահայկական օլիմպիադային մասնակցությունը. «Հայրենասիրությունը վերացական հասկացություն չէ, այն դրսևորվում է որոշակի գործերով: Ի՞նչ է հայրենասիրությունը իմ պատկերացմամբ դպրոցականների համար. դա առաջին հերթին այն է, երբ նա սիրում է իր ծնողներին, հարգում իր ընկերներին, այդ թվում` ավագ ընկերներին, ուսուցիչներին և բարեխղճորեն ուսում ստանում, գիտելիք ձեռք բերում: Հայրենասիրությունը հայ զինվորի համար այն է, երբ նա կատարելապես տիրապետում է իր զենքին, դժվարություններից չի խուսափում և պատրաստ է իր հայրենիքը պաշտպանել: Կարևորն այն է, որ նա հաստատակամ է, որ նա չի ճողոպրելու թշնամու առջև, որ իր պարտականությունները պատրաստակամորեն է կատարելու»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է խոսել հատկապես հայոց լեզվի, հայ գրականության և հայագիտության բնագավառում օլիմպիադային մասնակցության վերաբերյալ, ընդգծելով, որ մեր մտածողության, ինքնության հիմքը` մեր լեզուն և գրականությունն է, և հայ լինելը հենց առաջին հերթին դրանով է պայմանավորված: «Մենք ասում ենք, որ հազարամյակների միջով անցել և հասել ենք 21-րդ դար, որ պատմության դժվարին ճանապարհներին շատ ժողովուրդներ են մնացել, իսկ մենք եկել հասել ենք մինչև 21-րդ դար: Դա պայմանավորված է նաև մեր լեզվով, գրականությամբ, մեր հավատով: Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, ցանկանում եմ, որ որտեղ էլ լինեք, ձեզ հայ զգաք, որպեսզի ձեր կապը հայրենիքի հետ լինի հաստատուն: Ցանկանում եմ, որպեսզի դուք մշտապես վստահ լինեք, որ, այո՛, ունեք հայրենիք, որը կոչվում է Հայաստան և որը մշտապես պատրաստ է ձեզ գրկաբաց ընդունել»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Այնուհետև Սերժ Սարգսյանը պատասխանել է օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի հայեցի դաստիարակության կենտրոն, հայորդաց տնից եմ՝ Մոսկվայից: Սովորում եմ Մոսկվայի ֆիզիկա-ինժեներական ինստիտուտում, դառնալու եմ ատոմակայանների մասնագետ: Իմ երազանքն է՝ վերադառնալ Հայաստան և աշխատել Մեծամորում: Ի՞նչ հնարավորություններ, ի՞նչ պայմաններ կլինեն: Կարո՞ ղ եմ, արդյոք, գալ և լավ աշխատել ու լավ ապրել:
Ս. Սարգսյան-Ոչ թե կարող ես, այլ մենք խնդրում ենք, որպեսզի դու ավարտելուց անմիջապես հետո գաս Հայաստան: Կունենաս աշխատավարձ, համենայնդեպս՝ Հայաստանի միջին աշխատավարձի կրկնապատիկը, «Երիտասարդ ընտանիքներին` բնակարան», «Երիտասարդ ընտանիքներին` ավտոմեքենա» ծրագրերից օգտվելու հնարավորություն կունենաս, Հայաստանում կգտնես քո զույգին, և կյանքը կշարունակվի: Այո՛, մենք քեզ խնդրում ենք, վերադառնալ Հայաստան և այստեղ քո երկրին օգուտ բերել: Ի դեպ, այս հանդիպումից հետո մեկ այլ դահլիճում հանդիպելու եմ աշխարհի լավագույն բուհերում սովորող հարյուր հայ ուսանողների հետ, որոնց ֆինանսավորումն իրականացնում ենք մենք՝ «Լույս» հիմնադրամով: Նրանց բոլորին էլ եմ կոչ անելու գալ այստեղ:
Ես Իրանից եմ՝ Նոր Ջուղայից: Հարգելի՛ պարոն Նախագահ, այս օլիմպիադան հրաշալի պայմաններ է ստեղծել մեզ համար, որպեսզի ներկայանանք այստեղ, ավելի մոտենանք Հայաստանին, կապ հաստատվի մեր և Հայաստանի միջև, սիրենք ու ճանաչենք, գտնենք նոր ընկերներ, սովորենք և մրցենք, բայց, ցավոք, այս մրցույթը՝ օլիմպիադան, երկու տարին մեկ է կազմակերպվում: Կարո՞ղ եք հանձնարարել, որ այս մրցույթը կազմակերպվի ամեն տարի:
Ս. Սարգսյան- Եթե բոլորը համակարծիք են, ապա` այո:
Մեծարգո՛ պարոն Սարգսյան, ես եկել եմ Ջավախքից, անունս Հովսեփ է: Ինչպես գիտենք, այս տարի լրանում է Հայաստանի անկախության 20-ամյակը, և մեր այս հրաշալի օլիմպիադան նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին: Դուք ինքներդ մասնակից եք եղել Հայաստանի զարգացմանը և բարգավաճմանը: Ըստ Ձեզ՝ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը և ամենամեծ կորուստը ո՞րն է:
Ս. Սարգսյան- Կորուստների, սխալների մասին սիրում են խոսել նրանք, ովքեր փորձում են պատասխանատվության սեփական բաժինը իրենց ուսերից ուրիշի ուսերին բարդել: Այնպես որ, ճիշտ չէ, որ մենք խոսենք կորուստներից, սխալներից, այլ ավելի ճիշտ է դասերից խոսենք: Իսկ դասը միակն է, հայ ժողովուրդն այդ դասը շատ լավ է յուրացրել, դրա համար էլ, երբ 20-րդ դարի վերջին հնարավորություն ընձեռվեց օգտվել և անցյալի սխալներն ուղղել, այսինքն՝ ունենալ անկախ պետություն, հայ ժողովուրդն այդ հնարավորությունը չկորցրեց: Եվ դրան մենք կարողացանք հասնել ու կարողացանք մեր պետությունն ու պետականությունը պաշտպանել, պաշտպանել նաև Արցախ աշխարհը՝ պայմանավորված նրանով, որ մեր ժողովուրդը պատմության դասերը շատ լավ է սերտել: Եվ այդ ամենագլխավոր դասը մեր ժողովուրդն արտահայտել է իր մեծ բանաստեղծի շուրթերով. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Մեր ամենամեծ ձեռքբերումը՝ մեր երկու հայկական պետություններ են, մեր պետականությունն է: Իսկ ամենակարևոր դասն այն է, որ մենք կարող ենք ցանկացած հաջողության հասնել, եթե լինենք միասնական, եթե ազնիվ լինենք դպրոցից սկսած, բարեխիղճ, պարտաճանաչ լինենք՝ զինված ուժերում մեր հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելիս և լինենք լավ, ակտիվ քաղաքացի մեր կյանքում:
Պարո՛ն Նախագահ, ես Սիրիայից եմ՝ Հալեպից, ճեմարանի աշակերտ եմ: Մենք, որպես դրսում ապրող երիտասարդներ, չենք մոռացել մեր հայրենիքը, մեր արմատները, մեր Հայաստանը, ի՞նչ կարող ենք անել մեր հայրենիքի համար:
Ս. Սարգսյան-Լավ հայ լինել և հորդորել ձեր բարեկամներին, հարևաններին, որ գան Հայաստան՝ եթե ոչ մշտապես բնակության համար, ապա, գոնե տարին, երկու տարին մեկ անգամ: Մենք Հայաստանից դուրս ունենք յոթ միլիոն քույրեր և եղբայրներ: Պատկերացնո՞ւմ ես, եթե գոնե տարին մեկ անգամ յուրաքանչյուր հայ գա Հայաստան: Մի քանի տարի գալուց հետո, կարող է հանկարծ մտափոխվեք ու մնաք Հայաստանում, մեր երկիրը շենացնեք, բոլորս միասին աշխատենք, այստեղ գտնեք շատ լավ ընկերներ, բարեկամներ: Ի վերջո, բոլորիս հայրենիքը Հայաստանն է: Մենք մշտապես պետք է հիշենք, որ կովկասյան լեռներից այս կողմ մի փոքրիկ երկիր կա, որ հսկայական երկրից մնացել է մի մասունք, և այդ մասունքը բոլորինս է:
Իմ անունը Աննա է, ես Մոսկվայից եմ: Ուզում եմ Ձեզ մի փոքր ռոմանտիկ հարց տալ: Օլիմպիադային պատրաստվելու ընթացքում մենք շատ գրողների հետ ենք ծանոթացել և գիտենք, որ Դուք ավարտել եք բանասիրական ֆակուլտետը: Ես կցանկանայի իմանալ, թե ո՞վ է Ձեր ամենասիրելի բանաստեղծը և Դուք ի՞նչ կարող եք կարդալ:
Ս. Սարգսյան- Ես սիրում եմ Նարեկացի, սիրում եմ Քուչակ, Չարենց, սիրում եմ Սևակ, շատ-շատերին: Գիտեք, մենք ունենք փայլուն բանաստեղծներ, ովքեր գոհարներ են ստեղծել: Իսկ լավագույն բանաստեղծություններից մեկը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է, որը կկարդամ ձեզ համար:
Վանաձորի N5 ավագ դպրոցից եմ: Մեծարգո՛ Նախագահ, հարցս հետևյալ է՝ ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը և ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին ամուր ընտանիք ունենալու համար:
Ս. Սարգսյան-Ընտանիքն ամեն ինչ է, առանց ընտանիքի ոչինչ չի կարող լինել: Եթե մարդը չունի նորմալ ընտանիք, և նրա գլխավոր նպատակներից մեկը այդ ընտանիքի կայունությունը չէ, այդ մարդը չի կարող լուրջ հաջողությունների հասնել, և եթե անկեղծորեն ասեմ, ապա չի կարող լուրջ ծառայություններ մատուցել ո՛չ իր ժողովրդին, ո՛չ իր երկրին: Ակնհայտ մի բան կա ինձ համար` մարդը չի կարող մի տեղ լինել ազնիվ, մյուս տեղում` անազնիվ, մի տեղ լինել բարոյական, մյուս տեղում` անբարոյական: Այդպես չի լինում: Եվ մի հավատա, երբ ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Այո՛, քաղաքականության մեջ կան անբարոյական մարդիկ, բայց այդ մարդիկ իրենց ընտանիքում էլ անբարոյական են և, ընդհանրապես, իրենց կյանքի ընթացքում են անբարոյական:
Ես Անի Խուդաբաշյանն եմ՝ Թեհրանից: Ուղղակի մի խնդրանք ունեմ՝ ես այսօր հպարտ եմ, որ մեր երկրում գրականության և մեր լեզվի պահպանման այսպիսի մրցույթներ գոյություն ունեն: Մենք աշխարհի հնագույն ազգերից ենք` ի շնորհիվ մեր լեզվի և մեր կրոնի: Եվ ես երազում եմ, որ օրերից մի օր հոգևոր նույնատիպ ձեռնարկներ ու օլիմպիադաներ գոյություն ունենան մեր երկրում: Ձեզնից ուղղակի այդ եմ խնդրում, որ հովանավորեք և նախագծեք հոգևորական օլիմպիադաներ մեր երկրում, որպեսզի 21-րդ դարում, երբ չարի ծուղակներն անընդհատ տարածվում են, դրա դեմ մեր հավատով կանգուն մնանք ու հպարտանանք, որ հայ ենք:
Ս. Սարգսյան- Հայաստանում բոլոր աշակերտներն ուսումնասիրում են հայ եկեղեցու պատմություն, և կարծում եմ, որ շատ լավ ու ճիշտ առաջարկություն է: Մենք քո առաջարկությունն անպայման կքննարկենք: Ես ուզում եմ տեղյակ պահել քեզ և քո ընկերներին, ընկերուհիներին, որ մենք խիստ հետաքրքրված ենք մեր եկեղեցու հարատևությամբ, մեր հավատքի անաղարտությամբ և, իհարկե, նրա պատմությամբ: Սեպտեմբերի 21-ի նախօրյակին մենք կբացենք Մատենադարանի նոր շենքը, որտեղ ամբողջությամբ ամփոփված կլինի դարերի ընթացքում, նաև` եկեղեցու մասով եղած հսկայական գրականությունը: Այդ գրականությունն ուսումնասիրման կարոտ ունի, այդ գրականությունն ուրիշների հետ հաղորդակցման անհրաժեշտություն ունի, և մենք գնալով այս խնդիրները դարձնելու ենք ավելի առօրեական:
Արարատի մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցից Գրիգոր Համբարձումյանն եմ: Մեծարգո՛ Նախագահ, Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն պետություններից մեկը և ժամանակի ընթացքում եղել է նաև աշխարհի հզորագույն պետություններից մեկը` Տիգրան Մեծի ժամանակ: Սակայն, նույնը չենք կարող ասել Հայաստանի ներկա վիճակի մասին: Ինձ ուղղակի հետաքրքրում է` մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ:
Ս. Սարգսյան - Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք:
***
Ծաղկաձորում Նախագահը հանդիպում է ունեցել նաև «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ ուսումնառության մեջ և կյանքում: Կրթաթոշակառուները շնորհակալություն են հայտնել Հանրապետության ղեկավարին` ուսանողներին աջակցելու ծրագրի համար և նշել, որ արտերկրում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու են ի նպաստ հայրենիքի հզորացման ու զարգացման:
«Լույս» հիմնադրամի նախորդ և այս ուսումնական տարվա կրթաթոշակառուները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ փորձում են ստացած գիտելիքները կիրառել Հայաստանի զարգացմանն ուղղված որոշակի նախագծեր մշակելու նպատակով:
Նախագահը հանդիպման ավարտին «Լույս»-ի կրթաթոշակին արժանանալու հավաստագրեր է հանձնել նոր ընդունված ուսանողներին: