Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
07, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերին:
Նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի հետ ձևավորված համագործակցությունը` ընդգծելով, որ Եվրախորհրդի կողմից իրականացվող աշխատանքը շատ կարևոր է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ մասին ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում ևս նշել է` գոհունակություն հայտնելով համազեկուցողների արդյունավետ ներգրավվածությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ներքաղաքական գործընթացներին: