Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
07, 2011
Նախագահ Սարգսյանը մասնակցել է ՀՀ Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովին
ՀՀ նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովին, որը տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Երիտասարդ սպաներին ուղղված իր ելույթում Սերժ Սարգսյանը նշել է.
«Հարգելի՛ սպաներ,
Ուրախ եմ մասնակցելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային 1-ին համաժողովին: Ողջունում եմ բոլորիդ: Խիստ կարևորում եմ համաժողովի կազմակերպման փաստը և մաղթում, որ այն իսկապես լինի արդյունավետ ու դառնա ավանդական:
Այսօր ուզում եմ ձեզ մի քանի պատգամ հղել, որ կարևոր եմ համարում հատկապես իրենց առաջին քայլերն անող երիտասարդ սպաների համար:
Առաջին.
Ժամանակակից բանակների սպաների նախատիպերը միջնադարյան Եվրոպայում ասպետներն էին, Հայաստանում` նախարարական և իշխանական տների ներկայացուցիչները: Ազգի զինվորականության կորիզը տվյալ ազգի ազնվականությունն էր: Չկա այդ կազմակերպված ուժը` չկա պետություն: Թվում է, թե 21-րդ դարում պատմական այս զուգահեռները հնացած են: Բայց սա մակերեսային տպավորություն է: Կարդացեք միջնադարում հայերի տված ճակատամարտերի ցանկացած նկարագրություն և կտեսնեք, որ ամենապատասխանատու կետերում ազնվական տների զավակներ էին, որոնք պաշտպանում են բառի ուղղակի իմաստով իրենց հոր տան պատիվը, բայց մեծ հաշվով` հայրենիքը: Իմ առաջին պատգամն է ձեզ` հիշել, որ ձեր` երիտասարդ սպաներիդ ուսերին այսօր նույն պատասխանատվությունն է և նույն առաքելությունը` պաշտպանել հայրական տան պատիվը, այսինքն` հայրենիքը: Այո, փոխվում են դարաշրջաններն ու իրողությունները, բայց ազնվականության առաքելության այսօրվա կրողները, ռազմական ավանդույթների ժառանգորդը դուք եք: Եթե չեք, պետք է դառնաք:
Երկրորդ.
Այդ ժառանգությունը ենթադրում է համապատասխան վարք ու կեցվածք: Մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպայությունը բարձրագույն կրթություն ստացած մտավորականություն է: Այո, ձեր գործը խիստ առանձնահատուկ է, բայց, միևնույնն է, դուք ազգի մտավորակության կարևոր թևն եք: Մեր հասարակության ընկալումներից առաջին հերթին ձեր շնորհիվ պիտի արմատախիլ արվի բռի և անտակտ զինվորականի կերպարը, մանավանդ որ կառավարչական գործառույթ եք նաև իրականացնում: Դուք մտավորականներ եք: Եթե չեք, պետք է դառնաք:
Երրորդ.
Սպայակազմը պետության ողնաշարն է: Այն ամուր է և ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմը: Որևէ երկրի ողնաշարը ջարդելու մի ճանապահ կա` ոչնչացնել սպայակազմը: Սա նշանակում է, որ դուք մտավորականության այն թևն եք, որ թշնամու առաջին թիրախն է: Այսպիսով, դուք եք հայրենիքի առաջին պատվարը, և մենք` իշխանություն ու ժողովուրդ, գիտենք դա: Գիտենք և ձեզ համար պատրաստ ենք անելու հնարավորն ու անհնարինը: Առաքելություն իրականացնելու առումով դուք մեր հասարակության ամենապատրաստված շերտն եք` թե՛ հոգեբանորեն, թե՛ գիտելիքներով, թե՛ ֆիզիկապես: Եթե չեք, պետք է դառնաք:
Չորրորդ.
Կարգապահություն, խիզախություն, մարզվածություն, կրթվածություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են հայ սպայի նկարագիրն ամբողջացնելու համար: Կա հինգերորդը` հաղթողի հոգեբանությունը: Ձեր շուրջն ապրում և հաճախ ձեր կողքին ծառայում են Արցախյան ազատամարտի փառավոր հաղթանակները կռած մարտիկներ: Նրանք գիտեն, թե դա ինչ է: Ձեր սրբազան պարտականությունն է ավագ սերնդից ընդունել նաև ա՛յդ հերթափոխը: Հիշե՛ք` թշնամին ձեզնից վախենում է, որովհետև աչքի առաջ ունի ձեր հայրերի և ավագ եղբայրների օրինակը: Այսօրվա ու վաղվա օրինակը դուք եք: Եթե չեք, պետք է դառնաք:
Հարգելի՛ սպաներ,
Վերջին պատերազմում հայ ռազմիկի հարվածներից խորտակվել են բոլոր ամրությունները: Այդ հարվածների թափը թշնամու շարքերում սերմանել է խուճապ և հուսահատություն: Արդյունքում նույնիսկ շարքեր չեն մնացել: Մենք պարբերաբար տեսել ենք անկանոն փախուստի մատնված թշնամու թիկունքը: Մեր կրակահերթերն ու համազարկերը մարդու և ազգի ազատության, մարդու և ազգի արժանապատվության փառաբանումներ էին: Մեր ռազմիկների հարաբերությունները` հրամանատարներից մինչև զինվորներ, ընկերասիրության, փոխօգնության ու զենքի եղբայրության դասագրքային օրինակներ էին:
Մենք չենք ընկրկել ո՛չ անփորձ նորակոչիկների, ո՛չ փորձված վարձկանների և ո՛չ էլ հակառակորդի բազմապատիկ ավելի գլխաքանակի առաջ: Դրանք մեզ համար զգոնության լրացուցիչ ազդակներ էին:
Այո՛, մենք հաղթեցինք տևական, ծանրագույն և անհավասար պատերազմում: Ոմանք «անհավասար պատերազմ» ասելով նկատի ունեին այն իրողությունը, որ Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, ավելի շատ տեխնիկա և կենդանի ուժ: Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք: Ազատասերը կռվում էր զավթիչի դեմ, և ազատասերը մենք էինք: Արդարը կռվում էր անարդարի դեմ, և արդարության մարմնավորումը մենք էինք:
Այսօր էլ մենք խաղաղության կողմնակիցն ենք, բայց եթե զավթիչների ու անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրություն անցնի, վայրկյան անգամ չեմ կասկածում` նորից անհավասարություն կլինի, ու մենք էլի կլինենք ուժեղը, որովհետև հայրական տունն ու հայրենիքը պաշտպանողը անպարտ է ու անկասելի:
Հարգելի՛ սպաներ,
Այդ «մենք»-ի մեջ առաջին հերթին հիմա դուք եք: Հավատացնում եմ ձեզ` դա իսկապես մեծ պատիվ ու բախտավորություն է ձեզնից յուրաքանչյուրի համար:
Մաղթում եմ ձեզ հաջողություն և անփորձանք ծառայություն:
Հավատում եմ ձեզ, հպարտ եմ ձեզնով և Աստված ձեզ պահապան:
Շնորհակալություն»:
***
ՀՀ Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է համաժողովին մասնակցող սպաների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը նկատելով, որ Կազանի հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ գործողությունները կրկին ակտիվացել են՝ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, երեկ հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ, հետաքրքրվել է, թե ո՞ր փուլում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, և արդյո՞ք միջազգային հանրության կողմից կան ճնշումներ:
Սպայի հարցին Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է.
- Նախ պետք է ասեմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով: Գործընթացը շարունակվում է, և այդ գործընթացում մենք կառուցողական ենք: Այդ մասին բոլորը գիտեն, և իմացողների մի մասը մեզ խրախուսում է, մյուս մասը փորձում է քննադատել: Բայց էականը դա չէ, էականն այն է, որ ճնշումների մասին խոսակցություններն ուղղակի չափազանցություն են: Համանախագահող երկրները փորձում են մոտեցնել հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումները, բոլոր՝ ես նկատի ունեմ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի դիրքորոշումները: Այդ գործընթացը դժվարությամբ է ընթանում, բայց այդպես էլ պետք է լիներ: Մենք երբեք էլ չենք ակնկալել հեշտ լուծում: Մեր դիրքորոշումը հայտնի է, և այդ դիրքորոշումը հեշտությամբ չի ընդունվում մյուս կողմում: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացի լուծում լինի: Եթե քեզ նման սպաները շատ լինեն, ովքեր մեր վստահությունը բարձրացնում են, մեր ուժերը կրկնապատկում են, ուրեմն մենք որևէ խնդիր չենք ունենալու: Որքան դուք ուժեղ լինեք, որքան մեր բանակը մարտունակ լինի, այնքան մենք ավելի լավ բանակցային դիրք ենք ունենալու: Այնպես որ` նախ շնորհակալ եմ և երկրորդ` քեզ բարի ծառայություն եմ մաղթում:
Ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը վստահեցրել է, որ ինքը և իր բոլոր ընկերները` ՀՀ ԶՈՒ երիտասարդ սպաները չեն թերագնահատում հակառակորդին, բայց և վստահ են իրենց ուժերին և պատրաստ` պատվով կատարել ամենադժվարին հանձնարարություններն անգամ: