01
07, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով, պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա:

Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա Նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուևի հետ, կայցելի Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ուկրաինայի նախագահների համատեղ մամուլի ասուլիս, որտեղ երկու երկրների ղեկավարները կամփոփեն հանդիպման արդյունքները:

← Վերադառնալ