28
06, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի հետ: Սլովենիայի նախագահի խնդրանքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Դանիլո Թյիրկը կարծիք է հայտնել, որ միայն խաղաղ բանակցություններով է հնարավոր լուծել ԼՂ խնդիրը և ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը համարել է անընդունելի:

← Վերադառնալ