Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
06, 2011
Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց արդյունքներն ամփոփել է մամուլի ասուլիսում:
Եվրախորհրդի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ Հանրապետության ղեկավարին նախ դիմավորել և ողջունել է ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն: ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարևորել է եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի հետ Հայաստանի համագործակցությունը:
Հանրապետության ղեկավարը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների, խոսքի ազատության, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր:
Ջոն Պրեսկոտը նշել է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ առաջընթաց կա, ինչը ՀՀ իշխանությունների հաստատակամության և այդ ուղղությամբ ներդրած ջանքերի արդյունք է:
Սերժ Սարգսյանն այնուհետ հանդիպում է ունեցել Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Եվրախորհրդի կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Եվրախորհրդում Հայաստանն այլ երկրներին ներկայացնում են իբրև օրինակ, թե ինչպես ԵԽ կառույցների հետ կառուցողական աշխատանքով կարելի է հասնել նշանակալի արդյունքների:
Ստրասբուրգում Հանրապետության ղեկավարն այցելել է հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի «Ճանապարհներ» լուսանկարների ցուցահանդես ևս, որը բացվել է ս.թ. հունիսի 20-ին Եվրախորհրդում՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման և Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի համատեղ մամուլի ասուլիսը:
(Նախագահի հայտարարությունը Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսում ամբողջությամբ ներկայացված է ստորև)
Հայաստանի Նախագահի հետ հանդիպման ժամանակ Թորբյորն Յագլանդն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի համար Հայաստանը շատ կարևոր անդամ է, որը գտնվում է Եվրոպայի համար նույնքան կարևոր տարածաշրջանում: Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից բարձր են գնահատվել վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման ուղղությամբ դրական զարգացումներն ու իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Անդրադարձ է եղել նաև երկրում իրականացվող բարեփոխումներին և Եվրոպայի խորհրդի կողմից դրանց հնարավոր աջակցությանը: Նախագահ Սարգսյանը և Թորբյորն Յագլանդը խոսել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում առաջիկայում տեղի ունենալիք հանդիպման վերաբերյալ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ հանդիպմանը Նախագահ Սարգսյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի իրավական համակարգի կայացման գործում: Նախագահի խոսքով, պատահական չէ, որ ներպետական դատարաններն իրենց վճիռները կայացնելիս առաջնորդվում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, անկախ այն հանգամանքից՝ դատարանի այդ վճիռը կայացվել է ՀՀ-ի, թե այլ երկրների վերաբերյալ գործերով: Ժան-Պոլ Կոստան նշել է, որ Հայաստանը կարող է օրինակելի համարվել եվրոպական դատարանի վերաբերյալ տեղեկատվության տարածման առումով:
***
Հայաստանի Հանրապետության նախագահի հայտարարությունը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Ուրախ եմ Եվրոպայի խորհրդում գտնվելու համար: Հայաստանը շատ է կարևորում իր մասնակցությունն այս կազմակերպությանը, որի շրջանակներում ակտիվ համագործակցություն ենք ծավալել մեր երկրում բարեփոխումների համալիր առաջընթաց ապահովելու ուղղությամբ: Հայաստանն այստեղ իր մասնակցությունն է բերում համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական և մշակութային խնդիրների լայն շրջանակ:
Այսօր արդեն բավականին արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար պրն. Յագլանդի, Մարդու իրավունքների հանձնակատար պրն. Համմարբերգի, ԵԽԽՎ նախագահ պրն. Չավուշօղլուի, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող պրն. Պրեսկոտի հետ: Քիչ անց ելույթով հանդես եմ գալու նաև ԵԽԽՎ նիստում, ապա այցելելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այսօրվա հանդիպումներում կարևորել եմ ԵԽ շրջանակներում ակտիվ համագործակցությունը: ԵԽ հիմնարար սկզբունքները հանդիսանում են Հայաստանի պետականության հիմնաքարերը, հետևաբար՝ գիտակցում ենք դրանք երկրի մակարդակով ամրապնդելու հրատապությունը:
Ես վերահաստատեցի Հայաստանի վճռականությունը՝ արդյունավետ իրականացնելու Հայաստան-ԵԽ օրակարգային հարցերը, այդ թվում նաև մեր կողմից ստանձնած հանձնառությունները: Անդրադարձել ենք Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող փոփոխությունների ընթացքին եւ առկա արդյունքներին` դատաիրավական, ոստիկանական, մարդու իրավունքների, խոսքի ազատության և մի շարք այլ ոլորտներում արձանագրվող գործընթացներին:
Մենք բարձր ենք գնահատում այդ համագործակցությունը զարգացնելու գործում ԵԽ պաշտոնատար անձանց նպաստն ու աջակցությունը: Շնորհակալություն հայտնեցի Եվրոպայի Խորհրդի տարբեր կառույցների կողմից բարեփոխումների իրականացման գործում մեր երկրին ցուցաբերվող աջակցության համար:
Քննարկեցինք նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցեր: Հայաստանում տեղի ունեցող գործընթացները միտված են քաղաքական դաշտի առողջացմանը: Իմ զրուցակիցներին ներկայացրեցի նշված ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ աշխատանքի ընթացքը:
Հավատացած եմ, որ առաջիկայում ևս մեզ կհաջողվի սերտ փոխհարաբերությունների և համագործակցության միջոցով զգալի առաջընթաց արձանագրել հայաստանյան բարեփոխումների գործընթացում:
Մեկ անգամ ևս շնորհակալ եմ պարոն Գլխավոր քարտուղարին` նրա անձնական ներդրման համար:
***
Ավարտելով աշխատանքային այցը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգից վերադառնում է Երևան: