17
06, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «2008թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

← Վերադառնալ