16
06, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ ընտրական օրենսգիրքը» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

← Վերադառնալ