Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
27
05, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ:
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կոմիտեի նախագահի տեղակալներն ու համապատասխան վարչությունների պետերը Հանրապետության ղեկավարին ներկայացրել են ՊԵԿ հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, մաքսային և հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ` նախկին հանդիպումների ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Կոմիտեի էլեկտրոնային կառավարման ներկա վիճակին և համակարգի հիմնախնդիրներին, բարեփոխումների ծրագրերից բխող գործողությունների ժամանակացույցի համաձայն իրականացված և նախատեսվող աշխատանքներին, վիճակագրական տվյալների վերլուծությանն ու դրա արդյունքների կիրառմանը մաքսային հսկողության ժամանակ, սահմանային կառավարման համակարգի բարելավման աշխատանքների ուղղությամբ իրականացվող աշխատանքին, 2011թ. անցած չորս ամիսների մուտքերի կատարողականին և մի շարք այլ հարցերի:
«Պարո´ն Նախագահ, Դուք կարևոր խնդիր էիք դրել մեր առջև` էապես բարելավել մաքսային և հարկային վարչարարությունը, կառույցը դարձնել բարձր ծառայություններ մատուցող կառույց, բիզնես միջավայրի համար ստեղծել հավասար և մրցակցային պայմաններ և հարկային եկամուտների մուտքերի ապահովումը կատարել առանց բիզնեսին վնասելու: Ես ուզում եմ ներկայացնել, թե այդ ճանապարհին մենք ինչ ենք արել. և՛ 2010թ. և՛ 2011թ. մեր միջոցառումներում, նաև նախկինում` բոլոր այդ հիմնախնդիրները հաշվի ենք առել: Դրանք շատ բազմազան են, և բավականին աշխատանք ենք կատարել: Մենք հիմնականում կրճատել ենք փաստաթղթաշրջանառությունը` հարկ վճարողների համար: Հաշվետվական համակարգն ենք փոխել, այն դարձնելով ավելի պարզ` ավելի քիչ թվով հաշվետվություններ բիզնեսի համար, ավելի լավ կառավարելի վիճակ: Տնտեսավարող սուբյեկտների համար մենք ստեղծել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, ավելացված արժեքի հարկի վճարման խնդիրները լուծել ենք՝ այն դարձնելով ավտոմատ համակարգ: Կանխել ենք գերավճարների նախկինում գործող արատավոր պրակտիկան և բիզնեսի գրանցման, հաշվառման համար մեկ պատուհանի սկզբունքն ենք ներմուծել հանրապետություն:
Մեզ համար շատ կարևոր է հարկային տեսչությունների կառուցվածքի օպտիմալացումը, որը նպաստելու է աշխատանքների կառավարմանը: Այս միջոցառումներից բացի, օրենսդրական շատ փոփոխություններ են կատարվել, որոնք նպաստել են այդ գործընթացներին: Դրանք հիմնականում վերաբերում են ֆինանսական հաշվետվություներին: Մենք շատ հարկային հաշվետվություններ, որոնց անհրաժեշտությունը չկա` կրճատել ենք: Բոլոր հաշվետվությունների ներկայացման համար սահմանել ենք միասնական ժամկետ՝ այն դարձնելով եռամսյակային՝ նախկին ամեն ամսվա, ամսվա ընթացքում նույնիսկ տարբեր օրերի փոխարեն»,-Հանրապետության ղեկավարին հանդիպման սկզբում զեկուցել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Պետեկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմին ուղղված իր խոսքում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ նպատակադրումը շատ հստակ է. պետք է առաջին հերթին փոխել հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից այն վերածելով հարկ վճարողների սպասարկման` ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի:
«Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչության գործունեության տրամաբանությունը, այլև տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միևնույն ժամանակ նաև հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակարգերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենակարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: Սա երևի թե ամենակարևոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում»,-ասել է Հանրապետության ղեկավարը:
(Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն ամբողջությամբ ներկայացվում է ստորև)
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ԿԱ ՊԵԿ անձնակազմի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ
Այս ձևաչափով այսպիսի հանդիպում ես նախաձեռնել եմ, որպեսզի միասին ամփոփենք, թե պետեկամուտների կոմիտեի աշխատանքներում նախատեսվող փոփոխությունների մեր նպատակադրումներում որտե՞ղ ենք հասել, որո՞նք են մեր հաջորդ քայլերը և ի՞նչ խնդիրներ ունենք այս փուլում լուծելու, որպեսզի փոփոխությունների ընթացքն արագացնենք:
Ազգային անվտանգության խորհրդի նիստում հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների ծրագիրն առաջիկա երեք տարիների համար ընդունելուց հետո հանձնարարվել էր, որպեսզի պետեկամուտների կոմիտեն գործողությունների մանրակրկիտ ծրագիր և ժամանակացույց մշակի: Քանի դեռ այդ մանրակրկիտ ծրագիրը չի ամփոփվել, ես առաջարկում եմ այսօր դիտարկենք այդ ծրագրի հիմնական ուղղությունները, դրանց իրականացման առկա հնարավորությունները և պահանջվող ռեսուրսները: Ես շեշտում եմ նաև պահանջվող ռեսուրսները, որովհետև և՛ Ազգային անվտանգության խորհրդի նիստում, և՛ ընդհանրապես վերջին ժամանակներում մեզ մոտ շատ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, և մենք համարում ենք, որ նաև այս ոլորտում մենք պետք է կարողանանք լուրջ ներդրումներ կատարել, որպեսզի ակնկալիքներն էլ լուրջ լինեն:
Միևնույն ժամանակ, առաջարկում եմ նաև քննարկել բյուջետային մուտքերի ապահովման ընթացքն ու հնարավոր զարգացումները, որպեսզի կարողանանք հասկանալ փոփոխությունների ընթացքի ազդեցությունը եկամուտների կատարողականի վրա: Ձեր առջև իսկապես բավականին դժվար խնդիր է դրված. դուք ոչ միայն պետք է կարողանաք արագ բարեփոխումների շնորհիվ հնարավորինս թեթևացնել վարչարարության բեռը մեր գործարարների համար, բիզնեսի համար, այլև այդ ընթացքում պետք է կարողանաք ապահովել պատշաճ հարկահավաքություն: Ավելին ասեմ, մենք պիտի կարողանանք տարեցտարի ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` հարկման դաշտ բերելով ավելի ու ավելի շատ հատվածներ ստվերից: Իսկ որ ստվեր գոյություն ունի և այդ ստվերն իր չափերով, ցավոք, մեր կողմից դժվար գնահատելի է, այստեղ, կարծում եմ, դուք որևէ կասկած չունեք: Այս երկու հիմնական գերխնդիրների իրականացման միջև ինչ-որ տեղ իսկապես հակասություն կարող է լինել, բայց դուք պետք է կարողանաք երկուսն էլ ապահովել միաժամանակ: Նորից եմ կրկնում, մի կողմից թեթևացնել վարչարարությունը, կատարելագործել այն, դարձնել մեր գործարարների համար առավել ընդունելի, մյուս կողմից՝ ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, այսինքն ավելի շատ հարկեր հավաքել: Այստեղ մենք այլընտրանք չունենք: Համակարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ դառնա ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացկամ տնտեսավարող սուբյեկտների համար: Իրոք, դժվար խնդիր է, շատ դժվար խնդիր է, բայց, համոզված եմ, իրականանալի:
Դա անելու համար ես ինքս եմ պատրաստ անձամբ աջակցել ձեր ջանքերին, և ինչպես գիտեք, մեր վերջին համատեղ հանդիպումները տնտեսավարող խոշոր սուբյեկտների հետ հենց այդ նպատակն ունեին: Մենք ցանկանում ենք ստեղծել համագործակցության նոր մթնոլորտ, և, իհարկե, նման հանդիպումները մենք շարունակելու ենք:
Ի վերջո, մենք պետք է կարողանանք փոխել ՊԵԿ-ի նկատմամբ վերաբերմունքը, մենք պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային, մաքսային մարմինների նկատմամբ: Պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային և մաքսային աշխատողների նկատմամբ: Սա մեզ համար գերխնդիր է, և այս խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել: Միևնույն ժամանակ մենք պետք է փոխենք ՊԵԿ-ին ներկայացվող պահանջները: Սա էլ է միանշանակ: Մեր նպատակադրումը շատ հստակ է. մենք պետք է առաջին հերթին փոխենք հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից վերածելով այն հարկ վճարողների սպասարկման` ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի: Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչության գործունեության տրամաբանությունը, այլև տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միևնույն ժամանակ նաև հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակարգերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենակարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: Սա երևի թե ամենակարևոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում:
Այժմ ես պատրաստ եմ լսելու ձեր դիտարկումները, առաջարկությունները և, իհարկե, իրականացման քայլերի ընթացքի մասին տեղեկատվությունը: