Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
05, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթացել օդանավակայանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքին, մասնակցել բեռնային համալիրի հարևանությամբ միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սառնարանային համալիրի բացման արարողությանը: Սառնարանային համալիրը կառուցվել է Հայաստանի ֆերմերային տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու` մասնավորապես, բերքի իրացումը արդյունավետ և անկորուստ կազմակերպելու, մինչև գնային հարմար առաջարկի ձևավորումը, բերքը սառնարաններում պահելու նպատակով: Ֆերմերները հնարավորություն կունենան նաև պահպանվող գյուղատնտեսական մթերքն օգտագործել բանկային վարկեր (երաշխիքներ) ստանալու համար: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից սառնարանային համալիրի կառուցման համար կատարվել է շուրջ 6 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում:
Հանրապետության ղեկավարը, մինչ սառնարանային համալիրի հնարավորություններին ծանոթանալը, շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի շինհրապարակում, այնուհետև արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումն ստանձնած «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության զարգացման ծրագրերը: Նախագահին ներկայացվել է, որ օդանավակայանի նոր մասնաշենքը նախագծվել է միջազգային ուղևորահոսքի պահանջներին և չափանիշներին համապատասխան, ունի տարեկան 3.500.000 ուղևոր սպասարկելու հնարավորություն, միջազգային անվտանգության գոտի, մաքսային նոր գոտի, ուղեբեռի ստացման նոր համակարգ, բարձրակարգ ուղևորների սպասարկման և դիվանագիտական սրահներ, հասարակական առևտրային և սննդի գոտիներ, ժամանման և մեկնման նոր ճանապարհներ ու բազմաթիվ այլ հնարավորություններ: Նախագիծը կբարելավի ընդհանուր համալիրը, կունենա նոր, պարզեցված և արդյունավետ գործառնական սխեմա, որը թույլ կտա ամբողջովին առանձնացնել մեկնող և ժամանող ուղևորների հոսքերը, ապագայում պլանավորել համալիրի ընդլայնումը: Նշվել է, որ շինարարությունը 78%-ով ավարտված է և գտնվում է վերջնական փուլում, կատարվել է 160 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում: Նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի 2011թ. աշնանը: