Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:
Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի նախագահ տկն. Միշելին Կալմի-Ռեյի, Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ: Նախատեսված է նաև Նախագահի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը կայցելի նաև Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, հայկական տաղավարում կծանոթանա Հայաստանի և Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, կդիտի «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը: Հանրապետության ղեկավարը ներկա կգտնվի նաև հայ մատենագրության թվանշային գրադարանի շնորհանդեսին, կայցելի ժամանակակից արվեստի ցուցահանդես: