Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
04, 2011
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել երիտասարդ համալսարանականների համար կառուցված շենքի բացման արարողությանը
ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական տարածքում ներկա է գտնվել «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցված շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:
Հանրապետության ղեկավարը շրջել է բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ: Ծրագրի շրջանակում կառուցված ժամանակակից ճարտարապետական լուծումներով շենքն ունի 315 բնակարան:
Նախագահի հանձնարարությամբ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կազմակերպության միջոցների հաշվին բնակարան է նվիրաբերվել համալսարանական զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի ընտանիքին: Միջոցառման ընթացքում զոհված ազատամարտիկի ընտանիքին հանձնվել է բնակարանի բանալիներն ու սեփականության վկայականը:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների ընթացքը ևս: Մասնավորապես նշվել է, որ այսօր շահագործման հանձնված շենքային համալիրի հարևանությամբ կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության մեկ տասնյակ պետական բուհերի երիտասարդ մասնագետներին` մատչելի պայմաններով ձեռք բերել բնակարաններ: Համաբուհական ծրագրի շրջանակում շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010թ. մայիսին: Այն շահագործման կհանձնվի 2012թ. նոյեմբերին:
Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվում են` հաշվի առնելով երիտասարդ մասնագետների կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը, մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու նրանց ցանկությունը, նպատակ ունենալով նպաստել երիտասարդ գիտնականների սոցիալական և բնակարանային խնդիրների լուծմանը:
Նախատեսվում է բազմաբնակարան շենքեր կառուցել նաև Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքների երիտասարդ ընտանիքների համար: Առաջիկայում նախատեսվում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր իրականացնել երիտասարդ բժիշկների, լրագրողների և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած երիտասարդ մարզիկների համար: