Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
08
04, 2011
Նախագահ Սարգսյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ», «Մաքուր երկաթ» և «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել ընկերության հյութերի արտադրության գործարանի բացման արարողությանը, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին: Նշվել է, որ «Արարատ» սննդի կոմբինատ»-ը ներքին շուկայում իր արտադրանքի իրացումից բացի, նախատեսում է հյութեր արտահանել ԱՄՆ և եվրոպական երկրներ:
Ընկերությունն ընթացիկ տարում ծրագրում է կազմակերպել նաև թեյի արտադրություն` վերամշակում և փաթեթավորում: Հիմնական ուղղվածությունը լինելու է թեյի արտադրությունը հայկական ավանդական բուսատեսակներից` ուրց, նանա, մասուր, ալոճ: Նախնական ժամանակացույցի համաձայն, ներդրումային ծրագիրը կավարտվի հոկտեմբերի կեսերին, և նոյեմբեր ամսից կգործարկվի թեյի արտադրամասը: Այսօր Հանրապետության ղեկավարին ընկերությունում շրջայցի ժամանակ ներկայացրել են «Արարատ թեյ» բրենդի ստեղծման և մրգի ու բանջարեղենի առաջնային վերամշակման արտադրամասերի հիմնման ծրագրերը: Նշվել է, որ մթերված միրգը և բանջարեղենը ճիշտ և առանց կորստի վերամշակելու նպատակով, զուգահեռաբար ներդրումներ կիրականացվեն մուրաբաների և ջեմերի արտադրության ոլորտում: 2013 թվականից «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն ծրագրում է ներդրումներ իրականացնել սեփական այգիների ստեղծման ուղղությամբ: Վերը նշված ներդրումները հնարավորություն կընձեռեն առաջիկա տարիներին ստեղծել մոտ 500 աշխատատեղ:
Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Մաքուր երկաթ» ԲԲԸ: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել ֆերոմոլիբդենի և մաքուր մոլիբդենի արտադրամասերում, ընկերության ղեկավարության հետ զրուցել «Մաքուր երկաթ»-ի ընթացիկ գործունեության և զարգացման ծրագրերի մասին: Նշվել է, որ այժմ կառուցվում է մոլիբդեն մետաղի գլանման արտադրամաս` թիթեղների ստացման նպատակով:
Երկրի ղեկավարն այցելել է նաև «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ: Նախագահը եղել է ընկերության հիդրոմետալուրգիական և մանրացման արտադրամասերում: Նշվել է, որ ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը ֆերոմոլիբդենի արտադրությունն է: Պատրաստի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Եվրոպա և Ասիա: 2003թ. ստեղծված «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն հանդիսանում է հանրապետությունում առավել դինամիկ զարգացող մետալուրգիական ձեռնարկություններից մեկը, որտեղ այսօր աշխատում է շուրջ 500 մարդ: Ընկերությունում Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ մշտական աշխատանքներ են տարվում նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման ուղղությամբ:
Այցի ավարտին Սերժ Սարգսյանը «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում մասնակցել է գործարար համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը, որտեղ գործարարները և նրանց միավորող կազմակերպությունների` «Հայրենական ապրանքարտադրողների միության», «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության», «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի» ներկայացուցիչները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկություններն ու Նախագահից լսել համատեղ ջանքերով` նաև պետական աջակցությամբ, այդ խնդիրների լուծման հնարավորությունների և գործարար միջավայրի բարելավման մոտեցումների մասին:
«Մենք պետք է փորձենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կարողանանք անկեղծորեն իրար հետ խոսել, քննարկել խնդիրները: Ակնհայտ է, որ գործարար միջավայրի բարելավումը, առկա խնդիրների բացահայտումը և խոչընդոտների դեմ պայքարն առաջին հերթին պետության գործն է: Բայց ապավինել միայն պետությանը` ճիշտ չէ: Մենք պետք է կարողանանք հենվել գործարարների միությունների վրա, այն մարդկանց վրա, ովքեր շահագրգռված են կոնկրետ խնդրի լուծմամբ:
Ուզում եմ այստեղ բոլորիդ հայտարարել, որ ցանկացած արտադրություն, որը կհիմնվի հանրապետությունում և կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած, եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով, առաջին հերթին պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ: Օրինակ, պատրաստ ենք 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը, պատրաստ ենք այլ օժանդակությունների», - գործարարների հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: