Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
26
03, 2011
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՌԴ պետական դումայի «Ռուսաստան-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ պետական դումայի «Ռուսաստան-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը և «Միացյալ Ռուսաստան» կուսակցության «Երիտասարդ գվարդիա» շարժման ներկայացուցիչներին, ովքեր այսօր Երևանում ներկա են գտնվելու Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին:
Երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում Նախագահը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը` ընդգծելով հատկապես պատգամավորական բարեկամության խմբերի մեծ դերը: Նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը շարունակաբար խորանում և ամրապնդվում է երկրների նախագահների շփումների և տարբեր մակարդակի փոխայցելությունների ու հանդիպումների արդյունքում, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խորհրդարանականներին` իրենց ամենօրյա աշխատանքով երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը նպաստելու համար:
«Մենք պետք է սերնդեսերունդ մեր երիտասարդներին փոխանցենք այդ բարեկամությունը, ինչը մեր ավագ սերունդն արել է մեզ համար»,-ասել է Նախագահը` նկատի առնելով, որ հանդիպմանը ներկա են նաև իրենց հայ ընկերների հետ համագործակցության ծրագրեր նախաձեռնած «Երիտասարդ գվարդիա» շարժման ներկայացուցիչները:
Հանրապետության ղեկավարը նշել է, թե հաճելի է, որ ՌԴ խորհրդարանականների այցը մեր երկիր համընկել է երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղի օրվան, որը, Նախագահի համոզմամբ, կվերծավի բարեկամության տոնի:
«Կարևորն այն է, որ մեր բոլոր սպորտային մրցույթները միշտ վերածվել են բարեկամության տոնի, և վստահ եմ, որ այս խաղն էլ այդպիսին կլինի: Բնական է, դուք կերկրպագեք Ռուսաստանի հավաքականին, մենք` մեր հավաքականին, հուսալով, որ կհաղթի բարեկամությունը»,-ասել է Նախագահը:
Հանդիպման ավարտին ՌԴ պատվիրակության անդամները Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել են իրենց ազգային հավաքականի ֆուտբոլիստների ստորագրություններով ֆուտբոլի գնդակ` ընդգծելով, որ խաղի ցանկացած ելքի դեպքում, իհարկե, հաղթելու է բարեկամությունը: