Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
03, 2011
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Դիանա Յանսեն
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Դիանա Յանսեն (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Շվեդիայի հետ և ողջունում է մեր տարածաշրջանում դեսպանատուն հիմնելու շվեդական կառավարության որոշումը` հույս ունենալով, որ տեսանելի ապագայում Հայաստանում ևս կհիմնվի դեսպանատուն: Նախագահի խոսքով, դա լավ ազդակ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման և համագործակցության զարգացման համար:
Շվեդիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ չնայած այժմ դեսպանատունը գտնվում է Թբիլիսիում, սակայն հույս ունի հաճախ այցելել Հայաստան:
«Շվեդիան այս տարածաշրջանում մեծ հետաքրքրություն ունի: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ամուր և բարեկեցիկ երկիր` սերտ հարաբերություններ ունենալով Եվրամիության և բարիդրացիական հարաբերություններ` իր հարևանների հետ: Մենք ցանկանում ենք աջակցել ձեզ այդ գործընթացում»,-ասել է դեսպան Դիանա Յանսեն:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵՄ-ի հետ մեր երկրի համագործակցությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Դեսպանի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Շվեդիային` Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտապարտ է այն բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ովքեր այդ ճանաչումով ոչ միայն հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ այդ քայլով իրենց նպաստը բերում նաև հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը:
«Որքան շուտ թուրքերը ճանաչեն իրենց անցյալը, այնքան լավ և՛ իրենց, և՛ մեզ համար: Մենք, իրավամբ, անցյալով չենք ապրում, և դրա վառ ապացույցը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունն էր, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար երբևէ կարող էր դառնալ երկրորդական»,- Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սարգսյանը: