Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
19
03, 2011
Նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մերուժան Տեր-Գուլանյանին և Նարա Շլեպչյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Մերուժան Տեր-Գուլանյանին և Նարա Շլեպչյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետը` վեց տարի), հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ Նախագահի 2011թ. փետրվարի 21-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, քննելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 11 դիմումը, որոշում է կայացրել մրցույթի հաղթողների վերաբերյալ: Մրցութային հանձնաժողովը որոշել է հաղթող ճանաչել Մերուժան Տեր-Գուլանյանին և Նարա Շլեպչյանին` հիմք ընդունելով լրագրության ոլորտում և հատկապես հեռուստատեսությունում այդ թեկնածուների երկարամյա աշխատանքային փորձը, ինչպես նաև լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները: