Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
18
03, 2011
Նախագահ Սարգսյանն ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին:
Նախագահը գոհունակությամբ է խոսել բոլոր մակարդակներում հայ-վրացական փոխայցելությունների ու շփումների ակտիվացման մասին, ինչը կարևորվել էր նաև Նախագահ Սաակաշվիլիի տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ:
Նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին Հանրապետության ղեկավարին ներկայացրել է գործընկերոջ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հետ ունեցած արդյունավետ քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք վերաբերել են երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող Վերին Լարսի ճանապարհահատվածի վերակառուցմանն ու բնակլիմայական պայմանների հարուցած դժվարություններից անկախ` անխոչընդոտ բեռնափոխադրումների իրականացմանը, Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի կառուցմանը, իսկ Վրացական կողմից` Ախալցխա-Բաթումի տարանցիկ ճանապարհի վերակառուցմանն ու ճանապարհաշինության բնագավառում փորձի փոխանակմանը: