Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
01
03, 2011
Նախագահը շնորհավորել է Կիմ Բակշիին` ծննդյան 80-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի արձակագիր, կինոսցենարիստ, մշակութաբան Կիմ Բակշիին` ծննդյան 80-ամյակի առթիվ: Հանրապետության ղեկավարը երախտապարտ հայ ժողովրդի անունից մաղթել է նրան քաջառողջություն և բարօրություն:
«Դուք պատկանում եք նշանավոր խոսքի վարպետների թվին: Ձեր տաղանդը վառ արտահայտվել է և՛ ճամփորդական նոթերում, և՛ պատմական հետազոտություններում, և՛ վավերագրական ֆիլմերի սցենարների վրա աշխատանքում: Ձեր ինքնամոռաց ու անձնազոհ աշխատանքով Դուք նպաստել եք հայկական մշակույթի ժողովրդականացմանը: Ձեր հրաշալի գրքերը` «Արծիվ և սուր», «Քար և ճակատագիր», «Սուրբ Լազարի հարությունը», «Մենաստանից` սիրո մասին», «Մեր աշխարհը նման է անիվի», աշխարհին պատմում էին Հայաստանի, նրա պատմության և այսօրվա, ավանդույթների ու հայ ժողովրդի բնավորության մասին` ինչպես պատմական հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:
Ուրախալի է, որ այսօր էլ Դուք լի եք եռանդով և ստեղծագործական մտահղացումներով, ակտիվ մասնակցում եք լայնածավալ հետազոտական նախագծերին: Հաջողություններ Ձեզ և ամենայն բարիք»,- ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքում: