17
02, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:

Ընդգծելով, որ հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության և բարիդրացիության մթնոլորտում, զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ Նախագահի հատուկ բանագնացը զրուցել են նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

← Վերադառնալ