Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
11
02, 2011
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևան ժամանած Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ:
Ուկրաինայի արտգործնախարարը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպման և տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված բանակցությունների արդյունքները` դրանք համարելով բազմաբնույթ և արդյունավետ:
«Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը կզարգանա բոլոր մակարդակներում` սկսած ամենաբարձր մակարդակից: Հայաստանի արտգործնախարարի հետ մենք պայմանավորվեցինք հաճախ հանդիպել, քանի որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպե՞ս է զարգանում իրավիճակը մեր տարածաշրջանում և ձեզ մոտ: Եվ քանի որ այս գլոբալ աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, պետք է խորհրդակցել այն թեմաներով, որոնք հիմա առավել արդիական են»,-ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել վերջին մեկ տարվա ընթացքում երկկողմ քաղաքական հարաբերություններում արձանագրված դրական տեղաշարժերին զուգահեռ տնտեսության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ուկրաինական փոխգործակցության զարգացմանը:
Կոնստանտին Գրիշչենկոն Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ուկրաինայի Նախագահի ողջույններն ու նշել, որ Նախագահ Վիկտոր Յանուկովիչը ջերմորեն է հիշում անցյալ տարի Նախագահ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումները և սպասում է Հայաստանի Նախագահի այցին Ուկրաինա: