29
01, 2011

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ:

Երկրի ղեկավարն ու ՀԲԸՄ նախագահը խոսել են Միության ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, քննարկել հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

← Վերադառնալ