Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
27
01, 2011
Բանակի օրվա առթիվ ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ Նախագահ Սարգսյանի կողմից պարգևատրվել են ՀՀ մեդալներով
Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երկրի ղեկավարի նստավայրում զինծառայողներին և ազատամարտիկներին շնորհավորել և հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները:
Նախագահը խորապես արդարացված է համարել հայկական բանակի նկատմամբ մեր ժողովրդի հավատն ու հարգանքը. «Ուսադիր կրելն ու Հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու Հայրենիքին լա՛վ ծառայելը` շատ պատվաբեր»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը:
Հայրենիքի բարձր պարգևին արժանանալը նա համարել է մեծ հպարտություն, վստահություն հայտնելով, որ այսօր պարգևատրված զինծառայողների հետ հպարտանում են նաև իրենց հրամանատարները, ենթակաները, ընկերները, ծնողներն ու զավակները:
Նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձով դիմել է նաև ժողովրդին:
(Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ տեղադրված է կայքի «Ելույթներ» բաժնում)