17
01, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:

Այսօր նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:

Օրվա երկրորդ կեսին Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատում ներկա կգտնվի երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար համաժողովի բացմանը:

Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

← Վերադառնալ