Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
24
12, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին:
Մինչ նիստը, Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետների ուսումնական լաբորատորիաներում, որոնք այս տարի համալրվել են մեծ թվով նորագույն սարքավորումներով: Դրանք ձեռք են բերվել 2009 թ. Խորհրդի նիստում Նախագահի առաջարկով ստեղծված եռամյա ծրագրի շրջանակներում: Ծրագրի համաձայն, յուրաքանչյուր տարի գնումներ կկատարվեն ամբողջական լաբորատորիաների ձեռքբերման կամ եղածների վերազինման նպատակով:
ԵՊՀ խորհրդի նիստում քննարկվել և հավանության է արժանացել Համալսարանի ռեկտորի հաշվետվությունը` 2009/2010 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ: Այն գնահատվել է բավարար: Հավանություն է տրվել նաև ԵՊՀ-ի 2010թ. եկամուտների և ծախսերի կատարողականի (հունվար-նոյեմբեր) վերաբերյալ հաշվետվությանը: Խորհրդի նիստում հաստատվել է 2011 թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը ևս:
Նիստում քննարկվել է նաև «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության (նոր խմբագրությամբ) նախագիծը, որը հնչած առաջարկություններով հաստատվել է:
Անդրադառնալով ներկայացված հաշվետվություններին` Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարվա ընթացքում, անշուշտ, որոշակի աշխատանք կատարվել է, սակայն վիճակն այսօր չի կարելի համարել լավ, համարել այնպիսին, որին մշտապես ձգտում ենք: Նախագահն ընդգծել է, որ դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու, որպեսզի կարողանանք հպարտանալ Երևանի պետական համալսարանի տված գիտելիքների մակարդակով, ինչը ժամանակ է պահանջում:
«Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք համեմատվել միջին եվրոպական չափանիշների հետ: Եթե կարողանանք ասել, որ մենք ապահովում ենք այդպիսի կրթություն, այն ժամանակ մեր արածով կարող ենք բավարարվել: Ասածս, սակայն, չի նշանակում, որ ոչինչ չի արվել, բոլորը ձեռքերը ծալած նստել են, և չկա որևէ տեղաշարժ: Ես տեսնում եմ տեղաշարժ»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Նախագահը խոսել է նաև իրականացված սոցիալական ծրագրերի մասին. «Ուրախ եմ, որ այս ընթացքում հնարավոր է եղել լուծել որոշակի սոցիալական խնդիրներ և ուրախ եմ, որ 2011թ. ԵՊՀ 315 աշխատող, այսինքն` 315 ընտանիք, կարող են ասել, որ արդեն ունեն սեփական բնակարան: Իհարկե, ի պատիվ իրենց, կարողացան մասնակցել, հավատալ մեր գաղափարին և համատեղ իրականացնել այդպիսի ծրագիր: Մենք այդ ծրագրերը շարունակում ենք և շարունակում ենք արդեն ոչ միայն Համալսարանի, այլ ամբողջ հանրապետության մակարդակով»: